Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Խորվաթիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

.

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արման Կիրակոսյանը հետ է կանչլել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արման Կիրակոսյանին հետ կանչել Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս