Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Հովհաննիսյանը նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնեւ):

Հրամանագրում ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ժնեւ)»:

Նշենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը վերջին տարիներին աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական: Վերջերս վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին: