Անթալիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. կա 3 զոհ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

/

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում ուսումնական օդանավը օդ բարձրանալուց րոպեներ անց վայր է ընկել։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 2 րոպե անց: 

Քաղաքացու ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները:  

Ուսումնական ինքնաթիռի  օդաչուն` Լևենթ Արսլանը, տեղում մահացել է, իսկ ծանր մարմնական վնասվածք ստացած երկու ուսանողները մահացել են հիվանդանոցի ճանապարհին: 

Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն: