ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթի շրջանում ուսումնական օդանավը օդ բարձրանալուց րոպեներ անց վայր է ընկել։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանից թռիչք կատարելուց ընդամենը 2 րոպե անց:
Քաղաքացու ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել շտապ օգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները:
Ուսումնական ինքնաթիռի օդաչուն` Լևենթ Արսլանը, տեղում մահացել է, իսկ ծանր մարմնական վնասվածք ստացած երկու ուսանողները մահացել են հիվանդանոցի ճանապարհին:
Դեպքի առթիվ սկսվել է հետաքննություն: