Վարչապետին, հնարավոր է, չափազանցված տեղեկություն է տրվել «սևազգեստների» մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Չի բացառվում, որ վարչապետին չափազանցված տեղեկություն է տրվել «սևազգեստների» մասին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է է ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Պատգամավորի կարծիքով, եթե հասարակության մեջ ապակայունություն մտցնողների գործողությունների մասին խոսում է արդեն վարչապետը, նշանակում է ներքին օղակներում թերացել են իրենց աշխատանքում։

«Ոստիկանությունը ցանկացած դեպքում ապակայունություն մտցնողների դեմ առանց հանձնարարականների պետք է  քայլեր ձեռնարկի։ Բայց եթե հարցը հասել է վարչապետնին, ուրեմն խնդիրը հասունացել է այդքան, որ չի լուծվել ու հասել է վերին օղակին։  Պետք է հասկանանլ մեկ պարզ բան։ Տվյալ հանձնարարկանը և կատարվող գործողությունները մինչև կատարողին հասնելը կարող է դեֆորմացվել։ Այսինքն՝ մի բան հանձնարարել, մեկ այլ բան ստանալ։»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։