ԿԸՀ-ն Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյոնքների վերահաշվարկի դիմումներ դեռ չի ստացել

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռ չեն եղել: Սակայն դիմումների համար դեռ կա ժամանակ, եթե լինեն նման դեպքեր, ԿԸՀ-ն կտեղեկացնի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Մինչ խորհրդարան գալս, համենայն դեպս, վերահաշվարկի դիմումներ որևէ տեղ չէին ստացվել: Սակայն մենք դեռ ժամկետ ունենք, եթե կլինեն, դրա մասին կտեղեկացնենք, եթե չլինի, կտեղեկացնենք, որ չկա»,-ասաց Մուկուչյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ահազանգ է եղել, թե երկու մարդ քվեաթերթիկները նկարել են՝ Մուկուչյանն ասաց, որ պետք է նկատի ունենալ, որ ընտրական գործընթացի ժամանակ կա կարևոր առանձնահատկություն՝ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հազարավոր քաղաքացիներ: Եվ Մուկուչյանը բնական է համարում, որ բոլորից հնարավոր չէ ակնկալել Ընտրական օրենսգրքի բարձր իմացություն և միատեսակ վարքագիծ: «Եվ բնական է, որ կարող են տեղի ունենալ ինչ-ինչ խնդիրներ: Եվ այստեղ ընտրական հանձնաժողովների կարևորագույն գործառույթն է, որ այդ ամենը պատշաճ արձանագրվի, և դրանց վերաբերյալ տրվեն պատշաճ գնահատականներ: Եթե խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված խնդրին, ապա օրենսդրորեն ամրագրված է, որ եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ, անվավեր են ճանաչվում արդյունքները»,-նշեց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահը հավատացրեց, որ արձանագրված յուրաքանչյուր խնդիր կարժանանա իրավական գնահատականի։

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն ըստ նախնական արդյունքների հավաքել է 8453 ձայն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8058 ձայն:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս