Քոչարյանի գործն առաջ չի գնա․ դատաիրավական համակարգը թույլ չի տա․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ուղղակի հասկացրեցին, որ անելիք չունի այլևս»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին ասել է փաստաբան Նորայր Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝  անցել էր մեկ տարի, և դատաիրավական համակարգում տեղի ունեցող գործընթացի մեջ Արդարադատության նախարարությունը պետք է լոկոմոտիվը դառնար, ինչը չեղավ։

Անդրադառնալով մարտի մեկի գործի քննությանը՝ փաստաբանն ասել  է, որ որևէ շտրիխ չպետք է մութ մնա, որևէ մեկը չպետք է պլստա, հակառակ դեպքում՝ ամբողջ գործընթացը կստվերվի։ Միևնույն ժամանակ Նորիկյանը շետում է, որ Քոչարյանի գործն առաջ չի գնա, եթե ընթանա գործող դատատաիրավական համակարգի կանոններով։

Շարունակությունը՝ տեսանյութում։