Մի´ հուսահատվեք, միասին մեզ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից․ Գուլյանի գրառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

1

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է  կատարել․

«Սիրելի´ աբովյանցիներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար:

Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ:

Բայց մի´ հուսահատվեք, որովհետեւ միասին մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից:

Կո´չ եմ անում լինել պահանջատեր եւ ուշիուշով հետեւել, որպեսզի ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան:

Իսկ ես շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու իմ սիրելի Աբովյան քաղաքին:

Շնորհակալություն»,–գրել է նա։