Մենք դուխով գլխարկնե՞ր ենք Ալիևին բաժանում, սա անթույլատրելի է. Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Պատկերացնում եք չէ, մենք ինչ դուխով գլխարկներ ենք բաժանում Ադրբեջանի նախագահին, երբ ասում ենք, թող պարզվի  թե ի՞նչ թեմաներով են ՀՀ նախկին իշխանությունները բանակցել Ադրբեջանի հետ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ու  այս ամենի արդյունքում Ալիևը հանգիստ իր ժողովրդին կասի , թե տեսեք ինչ արդյունքներ եմ գրանցել բանակացություններում որ Հայաստանում ներկա և նախկին ռեժիմներն իրար են մեղադրում: Այսինքն ի՞նչ, ստացվում է մեր ձեռքով հիմնավորում ենք Ալիևի հաղթանակը: Սա ուղղակի անթույլատրելի է, նշել է Հանրապետություն կուսակցության նախագահը:

Բանախոսն անդրադարձել է նաև ՏԻՄ ընտրություններին, և մի քանի ուշագրավ ներքաղաքական թեմայի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: