ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
Հունիսի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Գեղարքունիքի մարզի Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ, 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի 60 FA 909 համարանիշի և Սարուխան Գյուղի բնակիչ, 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի C 388 EDM համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 09-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի, 52-ամյա Նադեժդա Տոնոյանը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ քաղաքացիների գնությամբ դուրս է բերվել ավտոմքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: