Հունաստանի վարչապետը նախագահին խնդրել է լուծարել խորհրդարանը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

/

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցիպրասը բացատրել է, որ այդ մասին պետք է խնդրեր Եվրախորհրդարանի ընտրություններում «ՍԻՐԻԶԱ» իշխող կուսակցության պարտությունից հետո, որում 9.3 տոկոսային կետով հաղթանակ է տարել «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը:

«Ընտրություններից հետո ստեղծել է նախընտրական իրավիճակ»,-ասել է Ցիպրասը:

Իր խոսքով՝ այդ իրավիճակը չպետք է ազդեցություն ունենա տնտեսության վրա: Ցիպրասը հայտնել է, որ ինքն ուզում է ստանալ ժողովրդի մանդատը: