Քուրդ գրոհայինները թուրք զինվոր են սպանել Սիրիայում

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 10, 24News

.

Սիրիայի Ազեզ շրջանում բախումներ են տեղի ունեցել տեղի քրդական ուժերի  (YPG) և թուրք զինվորների միջև։ Այս պահին Ազեզը գտնվում է Թուրքիայի զինված ուժերի և Սիրիայի ըննդիմադիր ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Քուրդ զինյալների հետ բախման հետևանքով 1 թուրք զինվոր է սպանվել, 5-ը՝ վիրավորվել։

Տեղի ունեցած միջադեպից հետո Սիրիայի հետ սահմանին տեղակայված Թուրքիայի բանակը կրակի տակ է պահել քուրդ զինյալների մոտակա հենակետերը։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի  քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։