Տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ սարքեր․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ՀԴՄ

«Վերջին շրջանում տնտեսվարողները դժգո­հում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր:        

ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պա­տասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շու­կան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով: 

Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը: Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կա­րողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: