Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

քաղաքական

«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին և ելույթ ունեցել:

Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»: