Արարատի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասավ 3-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Եդիգար Թորոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հունիսի 8-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մասիսի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վարորդների ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ Subaru Legacy-ն վարել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Կարապետյանը, ով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Կարապետյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ВАЗ 2103-ին։ 

Վթարի հետևանքով Վ. Կարապետյանին, վերջինիս ուղևորներ՝ Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Անդրեասյանին, 33-ամյա Արթուր Անդրասյանին և վարորդ Ա. Կարապետյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ Վ. Կարապետյանը, Ա. Կարապետյանը, իսկ հաջորդ օրը Ա. Անդրեասյանը գիտակցության չգալով՝ մահացել են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ВАЗ 2103-ի վարորդի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդները, ըստ ականատեսների, օգնություն ցուցաբերելիս են եղել քաղաքացիներին, և երբ վերադարձել են ու նստել ավտոմեքենաները, տեղի է ունեցել ավտովթարը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news