Վրացյան փողոցում տղամարդը դանակով հարվածել է կնոջ գլխին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Հունիսի 10-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Վրացյան փողոցում մի տղամարդ դանակով վնասել է իր կնոջ գլուխը: 
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նշված փողոցում, վիճաբանության ժամանակ, 56-ամյա մի տղամարդ դանակով հարվածել է մի կնոջ գլխին՝ պատճառելով վնասվածք:
Ժամը 18.30-ին, ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք: 

Կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: 
Նշանակվել է ԴԲՓ: 
Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news