Սա հարցի լուծում չէ․«Իմ քայլը»-ի անդամը՝ ղեկին ծխող վարորդին գործից հանելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից:

«Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։

Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։

Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցներից պահանջում եմ հարցի խորքային լուծում, այդ թվում պահելով վարորդների բոլոր իրավունքները նույնպես»,- գրել է նա: