Դավիթաշենում ավտոտնակի տանիքը փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 38 շենքի մոտակայքում գտնվող քարաշեն ավտոտնակի առաստաղը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ավտոտնակի (20 քմ) առաստաղից 6 քմ հատված փլուզվել, թափվել է մուտքի դարպասների մոտ. առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ:

Փրկարարները հատուկ գործիքների օգնությամբ տեղաշարժել են թափված կառուցատարրերը եւ բացել դարպասի դուռը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news