Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրել կարող է միայն ԱԺ-ն․ Գևորգ Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով եւ ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բարձրագույն դատական խորհրդի հրաժարական ներկայածրած անդամ Գեւորգ Դանիելյանը։

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ոչ քննիչ հանձնաժողով եւ ոչ էլ ժամանակավոր հանձնաժողով չի կարող ձեւավորվել. «Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել ՄԻԱՅՆ Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով» (Սահմանադրության 108-րդ հոդվածի 4-րդ մաս) …»,–գրել է նա: