ՀՀ-ում անցկացվելիք ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստին ակնկալվում է Պուտինի այցը. Կոպիրկին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

 «Ռուսաստանում մեծապես կարևորվեց տարեսկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին Հայաստանի ԵԱՏՄ նախագահության առաջնահերթությունները», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Վերջինս ընդգծեց, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:

«Մենք, բնականաբար, ակնկալում ենք այդ հանդիպմանը ՌԴ նախագահի այցը Հայաստան», - ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շարունակում են ստաբիլ զարգանալ և մնալ բարձր մակարդակի վրա: