Միհրան Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկատվություն դեսպանատունը չի ստացել. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Կոպիրկին1

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը չի ստացել տեղեկատվություն այն մասին, որ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկատվություն դեսպանատունը չի ստացել», - ասաց դեսպանը՝ հավելելով.

«Այդ հարցը մեկնաբանելու համար լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա պիտի հիմնվեմ, բայց կարծում եմ, դուք դա չեք ակնկալում, չարժի, որ դրանց վրա հիմնվելով մեկնաբանեմ»: