Աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Երևանում հանդես կգա դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

 Հունիսի 18-ին` ժամը 11:30-16:00, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի ֆուտզալի դահլիճում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Նրան կօգնեն իր օգնական Տոնի Գրանդեն և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Դասախոսությանը մասնակցելու համար ՀՖՖ-ն հրավիրում է բոլոր տարիքային թիմերի մարզիչներին:

Ցանկացողները կարող են հաստատել իրենց մասնակցությունը մինչև ս.թ. հունիսի 14-ը, ժամը 18:00-ը, համապատասխան հաստատումն ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով ՀՖՖ տեխնիկական տնօրինություն՝ 060 371888 հեռախոսահամարով:

Մասնակիցները պետք է ներկայանան դասախոսության մեկնարկից կես ժամ առաջ տեղում գրանցվելու համար: Խնդրվում է ներկայանալ պաշտոնական հագուստով: