Վիտալի Բալասանյանն ազատվել է պաշտոնից Արցախի նախագահի ընտրություններին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանն ազատվել է քաղաքական գործընթացներին ակտիվ ներգրավվելու համար։ 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանն ազատվել պաշտոնից։

«Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու համար է Վիտալի Բալասանյանը նման որոշում կայացրել»,-ասաց նա։

Հարցին, թե որոշումը Վիտալի Բալասանյանի՞նն է, Դավիթ Բաբայանը հորդորեց ճշտել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղարից, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից::