Երևանի քաղաքապետարանի վարչության նախկին պետի տղան բերման է ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու։

Ինչպես հայտնում է աղբյուրը, նրանք են՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Կարո Քասարյանը և 32-ամյա Դավիթ Գևորգյանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված անձինք եղել են Toyota մակնիշի 85 CC 558 համարանիշի ավտոմեքենայով, և ավտոմեքենան վարել է Կ. Քասարյանը։

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է դեղնակաաչավոն զանգված, 2 հատ կաթուցիչ, որոնցից մեկի վրա առկա են եղել մուգ գույնի հետքեր։

Կ. Քասարյանը ոստիկաններին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է թմրանյութ և պատկանում է իրեն՝ իր օգտագործման համար։

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կ. Քասարյանն ու Դ. Գևորգյանը բաց են թողնվել, հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Աղբյուրի տեղկություններով՝ Կ.. Քասարյանն աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես ավագ մասագետ, իսկ նրա հայրը՝ Անդրանիկ Քասարյանը, երկար տաիներ աշխատել է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ։