Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

զորավարժություն

Նախիջևանում ընթացող ադրբեջանա-թուրքական զորավարժությունները վտանգ չեն ներկայացնում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդ Անդրեյ Գրիշուկը:

«Դրանք պլանային զորավարժություններ են, որոնք անցկացվում են համապատասխան հայտարարված նպատակների և խնդիրների: Մենք հետևում ենք դրանց, մեր 102-րդ ռազմաբազան՝ նույնպես», - ասաց Անդրեյ Գրիշուկը:

Հիշեցնենք, որ Նախիջևանում շարունակվում են մարտական կրակի կիրառմամբ ադրբեջանա-թուրքական «Անքակտ եղբայրություն-2019» զորավարժությունները: