Ռոբերտ Քոչարյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը կկայանա վաղը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Նիկոլ Փ­աշինյան

Ռոբերտ Քոչարյանn ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին: Այդ մասին 24News-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան  հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։

Հայցադիմումի առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, ըստ որի՝ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝  կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: