Գեներալը երբեք հրաժարական չի տա իր կենսագրությունից․ ԱՀ նախկին ՄԻՊ-ը՝ Բալասանյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

1

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հետևյալ ֆեյսբուքյան գրառումն է արել․

«Շատ բնական եմ համարում Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականը՝ հաշվի առնելով ԱՀ Նախագահի առաջիկա ընտրարշավին նրա մասնակցության հայտը և այդ նպատակով հասարակական-քաղաքական շարժում նախաձեռնելու նրա որոշումը։

Այս առումով շահարկումները, հրաժարականի այլ պատճառների որոնումները, կարծում եմ, անտեղի են։

Եվ վերջինը։ Վիտալի Բալասանյանի հեղինակությունը պայմանավորված է նրա կենսագրությամբ, այլ ոչ թե պաշտոնով։ Վստահ եմ՝ Գեներալը երբեք հրաժարական չի տա իր կենսագրությունից»։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news