21-ամյա երիտասարդը գողացել է զովացուցիչ ըմպելիքեր և քաղցրավենիք․վերջինս բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

ձերբակալված

Հունիսի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները բերման էին ենթարկել 21-ամյա մի երիտասարդի, որը հայտնել էր, որ վերջին ամիսներին Կենտրոն վարչական շրջանից կատարել է մի շարք գողություններ: Այս մասին տեղեկանում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Գողությունների գերակշիռ մեծամասնության դեպքում տուժածներն իրավապահներին չէին դիմել, և ձեռնարկվել են միջոցառումներ՝ երիտասարդի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հետագա գործողություններով պարզվել են նոր հանգամանքներ: Մասնավորապես, ձմռանը Մոսկովյան փողոցում մի կրպակի դիմաց տեղադրված սառնարանից, մի այլ դեպքում՝ «Կիրովի» այգում գտնվող վաճառասեղանից նա գողացել է զովացուցիչ ըմպելիքեր: Մայիսի 29-ին բացել է Թումանյան փողոցում գտնվող ավիատոմսերի վաճառքի գրասենյակի մուտքի դուռը, սակայն ոչինչ չգողանալով հեռացել է: Հունիսի սկզբին Սարյան փողոցում բացելով մթերային խանութի մոտ տեղադրված սառնարանը, գողացել է զովացուցիչ ըմպելիքներ: Հունիսի 3-ին, ժամը 03.20-ին, Շահումյան փողոցում գտնվող արագ սննդի կետից գողացել է երեք շիշ կոնյակ, զովացուցիչ ըմպելիքներ և քաղցրավենիք: Հունիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Խորենացու փողոցում կայանված «ԳԱԶելի» նվագարկիչն ու մարտկոցը: Քննությունը շարունակվում է: