Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից քաղաքացու հասցեին սպառնալիքներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

սամվել բաբայան

Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետի կողմից սպառնալիքներ են հնչել քաղաքացու հանդեպ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, հունիսի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ 1967թ. ծնված Ա.Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Է. Մ-ն, ով հանդիսանում է Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետը, հեռախոսով զրպարտել է իրեն, որ իբր ինքը խոչընդոտում է համայնքի բնակիչներին, մասնակցելու ստորագրահավաքին և սպառնալիքներ տվել իրեն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս