Արձակուրդում գտնվող օպերլիազորը վնասազերծել է կնոջը և աներորդուն սպանած տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 11, 24News

սպանություն

Հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ:

Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են: Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք է: Տղամարդուն վնասազերծել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից մեկը, որը Առատաշեն գյուղի բնակիչ է և գտնվում է արձակուրդում: Դեպքի վայր հասած օպերատիվ խումբն էլ կասկածյալին բերման է ենթարկել բաժին: Հանցագործության գործիք հրացանն առգրավված է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: