Պաշտոնաթող զինվորականները պատրաստ են ապրիլյանի հանձնաժողովին պատմել եղելությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն Արցախի վերնախավում կադրային փոփոխությունը կապում է սպասվելիք նախագահական ընտրությունների հետ։ 
Կարապետյանը ժամանակի վատնում է համարում մեկնաբանել մամուլի այն հրապարակումները, համաձայն որի՝ այս պաշտոնանկությունները կատարվում են Հայաստանի իշխանության հորդորով։

Պատգամավորը միաժամանակ նշում է, որ Արցախում կային պաշտոնյաններ, ովքեր թույլ էին տալիս արտահայտություններ, որոնք իրենց լիազորություններից դուրս էին։

Խոսելով խորհրդարանական Քննիչ հանձնաժողվի աշխատանքների ընթացքի մասին՝ Կարապետյանը տեղեկացրել է, որ բարձրաստիճան պաշտոնաթող մի շարք գեներալներ պատրաստակամություն են հայտնել գնալ հանձնաժողով և տեղեկություններ հայտնել քառօրյայի մասին։

Շարունակությունը՝ տեսանյութում։