Փաշինյանը սայթաքեց, իսկ Ալիևն օգտվում է դրանից. Խոսրով Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Հայաստանի իշխանությունները պետք է ամեն ինչ անեն որպեսզի Արցախյան հարցի շուրջ բանակցություններում խնդրո առարկան լինի ոչ թե տարածքային վեճը, այլ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է  Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Վերջինիս պնդմամբ, դիվանագիտական հարթակում մեր կողմի դիվանագիտական սայթաքումների հետևանքով, մենք հնարավորություն ենք տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը խուսափել ապրիլյան պատերազմի սկսման պատասխանատվությունից, ինչպես նաև նոր պատերազմ հրահրելու:

Բանախոսն անդրադարձել է նաև Արցախում վերջին հրաժարականներին, Արցախ-Հայաստան հարաբերություններին, և Հայաստանի ներքաղաքական խմորումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: