Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. Fip.am

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Fip.am-ը:

«Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաև տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է էթիկայի հանձնաժողովի պատասխանի մեջ։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով վարույթ էր հարուցել: