ԱՄՆ նախագահը «շատ ջերմ» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 11, 24News

.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կայանալ իր նոր հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Թրամփը չի հստակեցրել հանդիպման վայրն ու ժամանակահատվածը, սակայն ասել է, որ այն կարող է կայանալ «շուտով»:

«Նա պահեց իր խոսքը…դա շատ կարևոր է ինձ համար»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը: Նա նաև տեղեկացրել է, որ ստացել է «հիանալի» և «շատ ջերմ» նամակ Կիմ Չեն Ինից և կրկնել, որ իրենք ունեն «շատ լավ հարաբերություններ»: