2 խաղում 6 գոլ և 2 հաղթանա՞կ, սա արդեն լուրջ է․ վարչապետը՝ ֆուտբոլի ազգային հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ գովելով Հայաստանի հավաքականին՝ վերջին երկու խաղերին գրանցած հաղթանակների համար։

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,-գրել է նա:

Նշենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում հյուրընկալվելիս Աթենքում հունիսի 11-ին մրցել է Հունաստանի հավաքականի հետ և հաղթել 3։2 հաշվով։