Արարատի մարզում 25-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով վթարի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Հասարակություն

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 20 ՏԼ 483 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Կոլյա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news