Վերաքննիչում ընթանում է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ բողոքի քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ ընթանում է «Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ բողոքի քննությունը։

Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ մարտի 11-ի որոշումը, որով նա օրինական էր համարել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշումը։

Պաշտպանը միջնորդեց կայացնել նոր դատական ակտ, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իր կողմից կայացված հետախուզում հայտարարելու որոշումը։