ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

ՀՔԾ-ում քննարկվել են ծառայության 2020-2022 թթ. միջնաժամկետ ծախսեր   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/159145.html   © factor.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, ասոցիացիայի և Հանրային խորհրդի ներկայացուցիչներն ու Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները աշխատանքային հանդիպում են ունեցել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ծառայության ղեկավար անձնակազմի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հատուկ քննչական ծառայության 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 բյուջետային ֆինանսավորման հայտերը, ինչպես նաև դիտարկումներ են արվել ընթացիկ  ծրագրերի վերաբերյալ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշել է, որ ծառայությունն իր բյուջետային ծախսերը նախատեսում է իրականացնել է մի շարք ուղղություններով, այդ թվում` քրեական վարույթի իրականացման և վերապատրաստումներ ու հատուկ ուսուցումներ կազմակերպելու նպատակով: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ընդգծել է ծառայության արդիականացման և մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու հետ կապված ծախսերի ավելացման կարևորությունը ներկայիս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում:

Կարևորվել է նաև եվրոպական երկրներում գործող հակակոռուպցիոն մասնագիտացված ուսումնական հաստատություններում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստման անհրաժեշտությունը: Սասուն Խաչատրյանը նշել է, որ ներկայացված առաջարկությունները կարևոր են և կդիտարկվեն ծառայության կողմից»,- ասված է հաղորդագրությունում: