Ուղղակի նկարած գործ է, հորդորում եմ ինքնաբացարկ ներկայացնել. Քոչարյան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Վերաքննիչ դատարանում բողոքների քննության ընթացքում ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը դիմեց Քոչարյանին, որպեսզի նա դիրքորոշում հայտնի իրեն՝ պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ։

Երկրորդ նախագահը ասաց, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ վերաքննիչ դատարանի նախագահը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, քանի որ լուրջ կասկածներ կային։

«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ, հասկանալ նաև, որ այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր են փարատել, իսկ դրանք փարատելն անհնար է առանց ինքնաբացարկի։ Բավականին լուրջ են ներկայացված հանգամանքները։ Ես ծանոթ եմ քննիչի նյութերին։ Դա ուղղակի նկարած բան է՝ մեկը նստել է, հավաքել և ներկայացրել։ Եվ միջամտություն, կարծում եմ, եղել է, և նույնիսկ տարիներ անց սա հանցագործություն է, և տարիներ անց պետք է հավաքել նյութերը համակարգչի մեջ, և պարզել, թե ինչ է կատարվել։ Այս ամենը բացառելու համար, հորդորում եմ Ձեզ, առանց անձնավորելու, բայց հանգամանքներն այսպիսինն են, խնդրում եմ ձեզ ինքնաբացարկ ներկայացնել»,- ասաց Ռ․ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների քննությունը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news