Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու, գործը կասեցնելու և սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքների գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 14-ին՝ ժամը 10։30-ին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական հերթական նիստը։