«Իրական բարեկեցություն»․ Ղազախստանի նորընտիր նախագահի խոստումը երդմնակալության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը հաղթել էր կիրակի անցկացված ընտրություններում, երդվել է և ստանձնել Ղազախստանի նախագահի լիազորությունները:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: «Հանդիսավորությամբ երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի Հանրապետության նախագահի բարձր պարտականությունները»,- երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Տոկաևը: Նա նաև ընդգծել է, որ իր գլխավոր նպատակը լինելու է երկրի քաղաքացիների «իրական բարեկեցությունը»:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Ղազախստանում նախագահական ընտրություններ էին: Երկրի ԿԸՀ-ի տվյալներով՝ Տոկաևը հաղթել է 70.96% ձայնով: Նրա թեկնածությունն առաջադրել էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ղեկավարած Nur Otan կուսակցությունը: