Հայոց լեզվի և գրականության միասնական քննությանը 18-20 միավոր հավաքածների թիվը 493 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության արդյունքներով 5370 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1045-ը (մասնակիցների19,5 տոկոսը):

Այս տարի միջին միավորը 11.6 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը 493 է (մասնակիցների 9, 2 տոկոսը):

2018 թվականին  հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննությանը մասնակցել էր 2715 դիմորդ: Միջին միավորը եղել է 12,2, 7,5-ից ցածր միավոր հավաքածների  թիվը  435 էր, իսկ 18-20 միավոր հավաքել էր 386 դիմորդ:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն` այս տարի  օտար լեզվի միասնական քննությունն անցկացվելու է հունիսի 14-ին, «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը տեղի է ունենալու հունիսի 18-ին, «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունը նախատեսված է անցկացնել հունիսի 21-ին, «Ռուսաց լեզու» առարկայի միասնական քննությունը տեղի է ունենալու հունիսի 25-ին:

Հունիսի 4-ին անցկացվել է միասնական քննություն «Համաշխարհային պատմություն», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, իսկ հունիսի 7-ին` «Հայոց լեզու»  և «Հայ գրականություն» առարկաներից: «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունն անցկացվել է հունիսի 11-ին:

Բոլոր քննությունների արդյունքները պարզ են դառնում քննությունից հինգ օր անց:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news