Շիրակի համալսարանում զրո ակադեմիզմ է․ ԿԳՄՍ նախարարը՝ բուհի հնարավոր լուծարման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Շիրակի համալսարանում զրո ակադեմիզմ է, և եթե բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կա՛մ կլուծարվի, կա՛մ էլ կմիավորվի: 2018 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում՝ ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում: Ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե այս իրավիճակը այսպես շարունակվի, մենք հարց կդնենք բուհի լուծարման կամ միավորումների, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը այդպես կլուծենք: Իրենք պետք է ջանք գործադրեն, որ հարցը լուծվի»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը չթաքցրեց, որ համալսարան այցի ժամանակ, մեղմ ասած, ոչ լավ տպավորություն է ստացել։

«Անձամբ երկու անգամ եղել եմ բուհում և ամոթից գետինն էի մտնում, երբ դասախոսների միջև հարաբերությունները տեսնում էի: Խայտառակություն է, որը պետք է շտկենք», - ասաց նա:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս