Ոստիկանության 6-րդ վարչության շենքում ռումբ է տեղադրված․ ահազանգ ԱԻՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Ոստիկանություն

ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ Ոստիկանության 6-րդ վարչության շենքում ռումբ է տեղադրված։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Փրկարարներն այս պահին գտնվում են 6-րդ վարչությունում, սակայն դեռ հայտնի չէ՝ ահազանգը իրական է, թե կեղծ։

Լրատվական ծառայությունից ասացին՝ տեղեկատվություն ունենալու դեպքում անմիջապես կհրապարակեն։