Հունիսի 13-ին պաշտպանության նախարարության հետ տեղի կունենա փակ քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Ավարտվեցին ԱԺ համատեղ հանձնաժողովներում 2018թ. բյուջեի քննարկումները: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ԿԳՄՍ ոլորտների ֆինանսավորման քննարկման ավարտին հայտարարեց.

«Ավարտել ենք բյուջեի քննարկումները, բաց հատվածն էր, վաղը` ժ. 09.00-ին փակ հատված տեղի կունենա պաշտպանության նախարարության հետ: Եթե կարիք լինի, առանձին քննարկումներ հանձնաժողովները կարող են անել, և արդեն լիագումար նիստերի դահլիճում կքննարկվի բյուջեի կատարողականը»: