ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News
Քիչ առաջ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը: Գործը քննում է դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Նշենք, որ դատական նիստին ներկա չեն Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին։
Հայցադիմումի առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, ըստ որի՝ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «․․․Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»: