Վարդան Պետրոսյանը Երևանում հանդես կգա մոնո ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

1

Դերասան Վարդան Պետրոսյանը ողբերգական վթարից և կալանավայրում անցկացրած տարիներից հետո առաջին անգամ հանդես կգա Երևանում «Իմ կիսատ թողած երգը» խորագրով մոնո ներկայացմամբ։

Ելույթները նախատեսվում են օգոստոսի 28-ին, 29-ին և 30-ին՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։