Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍ 12, 24News

Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահը Ռոդրիգո Դուտերտեին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆիլիպինների ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն։