Վարչապետի քայլն Աբովյանում հակառակ էֆեկտ տվեց․ «դրսից եկածներին» տեղացիները չընդունեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Վարչապետի քայլերթն Աբովյանում հակառակ էֆեկտը տվեց, «դրսից եկածներին» տեղացիները չընդունեցին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԺ «ԼՀ» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։ 

«Շատ դեպքերում «դրսից եկած» մարդկանց տեղացիները չեն ընդունում, որովհետև այդ մարդը վաղը գնալու է, իսկ տեղացին՝ շարունակելու է ապրել այն մարդկանց հետ,  ովքեր մնում են։ Եվ շատ հաճախ դրսից գալ, հրամայել և թելադրելը հակառակ էֆեկնտն է տալիս։  Ես կարծում եմ՝  այստեղ այդ գերակտիվութունը կար, և լուրջ սխալ եմ համարում հենց վարաչպետի ներգրավվումն Աբովյանի ընտրություներին։ Դրանք վարչապետի կալիբրի գործառույթներ չեն»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ ստորև ներկայացվող տեսանյությում։