Բակո Սահակյանը՝ երկու քարի արանքում․ Վիտալի Բալասանյանի հրաժարականը վարչապետի՞ հորդորով էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

«Տպավորություն է, որ Բակո Սահակյանը հայտնվել է Արցախում որոշ քաղաքական գործիչների և ներկայիս Հայաստանի  իշխանության երկու խմբի արանքում և փորձում է հարցերը հնարավորինս անցնցում լուծել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Պատգամավորի խոսքով՝ Արցախում տեղի ունեցող պաշտոնանկությունները տեղի չեն ունեցել ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով։

«Եկեք հարցին չնայենք կարող էր, թե՝ չէ, այլ՝ հավանական է, թե՝ ոչ։ Հավանականությունը շատ քիչ է, գրեթե՝ անհնար, որ ՀՀ իշխանություները կարող էին Բակո Սահակյանին դրդել գնալ պաշտոնակությունների։ Կարծում եմ, որ դա Նիկոլ Փաշինյանի կամ ՀՀ իշխանությունների հորդորով տեղի չի ունենում»,- ասել է Հակոբյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։